-
Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են կառուցել մոնիտորինգային միացյալ կենտրոնը, որտեղից երկու երկրների զինվորականները պետք է հսկեն Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 9-ի համաձայնությամբ հայտարարված հրադադարը պահպանումը՝ հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն:
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշանի հետ այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Սև Քար և Իջևան համայնքներ:
-
Այսօր առավոտյան Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու Արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության համար։ Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառը և եկեղեցականներն այցելել են նաև զինվորականների շիրիմներին, կատարել իրենց առանձնական աղոթքը։
-
Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած միջնորդագիրը՝ տեղեկացնում է սպանիայում ՀՀ դեպանությունը:
-
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեւորական դասի հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:
-
Առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
-
ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նա կչեղարկի ընտրությունների արդյունքները՝ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:
-
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Իրավունքի և ազատության շարժում» բուլղարական քաղաքական կուսակցության (հիմնականում ներկայացնում է Բուլղարիայի թուրքական համայնքի շահերը) միջոցով բացահայտորեն միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին, հաղորդում է Euractiv-ը:
-
Անվտանգության մարմինների նախկին աշխատակիցները ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ Եռաբլուրում էին. այսօր նրանց մասնագիտական օրն է։